Վահան Կոստանյանը և Քուվեյթի ԱԳ նախարարի օգնականը մտքեր են փոխանակել տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ

Աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հուլիսի 30-ին հանդիպում է ունեցել Քուվեյթի Պետության արտաքին գործերի նախարարի օգնական Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահի հետ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են երկկողմ հարաբերությունների դրական դինամիկան համագործակցության տարբեր ոլորտներում և ընդգծել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության ակտիվացման անհրաժեշտությունը:

Վահան Կոստանյանը և Աբդուլազիզ Սաուդ Ալ-Ջարալլահին մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի արդի խնդիրների վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:

Related posts

Դավիթ Թադևոսյանը և դեսպան Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ժաննա Անդրեասյանը ռեկտորների հետ քննարկել է բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները

Նոյեմբերի 1-ից կգործարկվի նոր սերնդի կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրման համակարգը