Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բելգիայի դեսպան Էրիկ դե Մույնք

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բելգիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Էրիկ դե Մույնքին:

Հանրապետության նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հաջողություններ մաղթել պատասխանատու առաքելության իրականացման գործում:

«Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ: Մենք դիվանագիտական հարաբերություններ ենք հաստատել 1991 թվականի վերջին օրը: Հիմա արդեն ունենք լիարժեք ներկայացվածություն հանձին Ձեզ: Սա նաև խոսում է այն մասին, որ, իսկապես, մեր հարաբերությունները միշտ եղել են բարձր մակարդակի վրա՝ քաղաքական և մնացած այլ բնագավառներում: Հաշվի առնելով նաև Ձեր փորձը՝ վստահ եմ, որ մենք նոր հաջողություններ կարձանագրենք»,- նշել է նախագահը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, դեսպանն ասել է. «Բելգիայի կառավարությունը որոշել է Հայաստանում դեսպանություն բացել և դա, անշուշտ, շատ կարևոր է մեր երկկողմ հարաբերությունների համար: Ես հանդիպել եմ Բելգիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ, բոլորը ողջունում են և շատ ուրախ են դեսպանության բացման առիթով: Դեսպանության բացումը, իհարկե, նշան է այն կարևորության, որը Բելգիան տալիս է Հայաստանի հետ փոխհարաբերություններին»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-բելգիական համագործակցության հետագա խորացման օրակարգային հարցեր: Դեսպան Էրիկ դե Մույնքին ընդգծել է, որ հնարավորության սահմաններում իր ջանքերը կներդնի հայ-բելգիական բազմաշերտ փոխգործակցության զարգացման համար:

Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին հումանիտար աջակցություն տրամադրելու խնդիրներին:

Related posts

Սյունիքի նախկին մարզպետն ու ընտանիքը հրավիրվել են ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչություն

Տարեվերջին կամ մյուս տարի Վերին Լարսի ձյունահյուսավտանգ հատվածը շրջանցող ճանապարհը պատրաստ կլինի. ՏԿԵ փոխնախարար

Սպասվում է փոփոխական եղանակ. ջերմաստիճանը կբարձրանա