Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Քուվեյթի Պետության Էմիրին և թագաժառանգին

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Քուվեյթի Պետության Էմիր Շեյխ Նաուաֆ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին ազգային տոնի առթիվ:

Ուղերձում մասնավորապես ասվում է. «Հավատացած եմ, որ Հայաստանի և Քուվեյթի միջև առկա երկխոսությունը կշարունակի նպաստել փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը՝ ի շահ մեր ժողովուրդների»:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ազգային տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել նաև Քուվեյթի Պետության թագաժառանգ Շեյխ Միշալ Ալ Ահմադ Ալ Ջաբեր Ալ Սաբահին:

Ուղերձում ասվում է. «Հայաստանը կարևորում է Քուվեյթի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների խորացումը։

Լիահույս եմ, որ առաջիկայում հայ-քուվեյթյան կապերը կամրապնդվեն՝ նախանշելով փոխգործակցության նոր ուղղություններ»:

Related posts

Գյումրին երիտասարդական ռիթմի ու ձգտումների կենտրոնում

Տարածվել է մանիպուլատիվ հերթական տեղեկատվությունը․ տղամարդը վայր է ընկել ավտոտնակի տանիքից և մահացել․ ՆԳՆ

Թրամփի վարչակազմը նախատեսում է 927 միլիոն դոլար ծախսել Սպիտակ տան հիմնանորոգման համար. The Washington Post