Եվրամիությունում համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը

Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչները համաձայնեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 10-րդ փաթեթը՝ հայտնել է ԵՄ Խորհրդում Շվեդիայի նախագահությունը։

Նոր սահմանափակումները ներառում են, մասնավորապես, երկակի նշանակության ապրանքների և տեխնոլոգիաների նկատմամբ արտահանման ավելի խիստ սահմանափակումներ, պատերազմին աջակցող, քարոզչություն տարածող կամ անօդաչու թռչող սարքեր մատակարարող անհատների և կազմակերպությունների դեմ թիրախային սահմանափակող միջոցներ, պատժամիջոցներ «ռուսական ապատեղեկատվության» դեմ:

«Համատեղ ջանքերով ԵՄ անդամ պետությունները կատարելագործել են ամենախիստ և հեռուն գնացող պատժամիջոցները, որոնք երբևէ կիրառվել են՝ օգնելու Ուկրաինային հաղթել պատերազմում։ ԵՄ-ն համերաշխ է Ուկրաինայի և ուկրաինացի ժողովրդի հետ։ Մենք կշարունակենք աջակցել Ուկրաինային այնքան, որքան անհրաժեշտ է»,- ասված է Շվեդիայի նախագահության հայտարարության մեջ։

Այժմ պատժամիջոցները պետք է պաշտոնապես հաստատվեն ԵՄ Խորհրդի կողմից գրավոր ընթացակարգով, որից հետո ուժի մեջ կմտնեն:

Related posts

Տիգրան Ավինյանը փրկել է տղամարդու կյանքը, ով անցել էր վտանգավոր եզրագիծն ու սպառնում էր ցած նետվել

Սահմանադրությունը՝ պետության իրավական հիմք

Ուշադրություն. ամեն թուղթ ՀԴՄ չէ․ վարչապետ