Վահագն Ալեքսանյանը ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարի մասնակից պատգամավորներին ներկայացրել է ՀՀ նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն այս շաբաթ Հելսինկիում մասնակցել է ՆԱՏՕ ԽՎ-ի Ռոուզ-Ռոթ սեմինարին։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան գրառմամբ:

«Ներկայացված պետությունների խորհրդարանականների հետ շփումների ժամանակ ներկայացրել եմ Հայաստանի նկատմամբ ադրբեջանական վերջին ագրեսիայի հանգամանքները ու դրա միջազգային դատապարտման անհրաժեշտությունը։

Պատգամավորներին նաև վստահեցրել եմ այն հաստատակամության մեջ, որն ունի Հայաստանի ժողովուրդը ժողովրդավարական արժեքների պահպանման և ամրապնդման շուրջ։ Բուն սեմինարի ընթացքում քննարկվող հիմնական թեմաներն էին ռուս-ուկրաինական պատերազմը, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցերը։

Ելույթով հանդես եկան Ֆինլանդիայի նախագահն ու ԱԺ նախագահը, իսկ Ֆինլանդիայի զինված ուժերի հրամանատարի տեղակալը Հելսինկիում տեղակայված զորամասում ներկայացրեց Ֆինլանդիայի պաշտպանական կոնցեպտի մասին զեկույց, հենց զորամասում ծանոթացանք ֆիննական բանակում ծառայության մանրամասներին»,- գրել է նա:

Related posts

Վնասվել են տանիքներ, գազատար խողովակ, ավտոմեքենաներ, տապալվել ծառեր. ուժեղ քամու հետևանքները

ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է ծառայության ավարտին նվիրված հանդիսավոր արարողություններին

Վ.Բրյուսովի անվան պետական համալսարանի ամբիոնի վարիչը մեղադրվում է հովանավորչության համար կաշառք ստանալու մեջ. նրա վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է