«Վագները» պատրաստվում է ծանր զինտեխնիկան փոխանցել պաշտպանության նախարարությանը

ՌԴ պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ «Նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում «Վագների» «ծանր զինտեխնիկան» Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի ակտիվ ստորաբաժանումներին փոխանցելու համար»,- հայտնում է РИА Новости-ն:

Լրատվական գործակալությունը հիշեցնում է, որ շաբաթ գիշերը Դոնի Ռոստովում Վագների զինվորները գրավել էին Հարավային ռազմական օկրուգի շտաբը։ Դա տեղի է ունեցել Եվգենի Պրիգոժինի հայտարարությունների ֆոնին, թե, իբր, ՌԴ ԶՈՒ-ի կողմից «Վագներ» ճամբարները հրթիռային հարձակման են ենթարկվել: Պաշտպանության նախարարությունն ու ԱԴԾ-ն հերքել են այդ մեղադրանքը: Պրիգոժինի դեմ քրեական գործ է հարուցվել զինված ապստամբություն կազմակերպելու համար։

Ըստ «Կոմերսանտ»-ի աղբյուրի՝ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավարի դեմ քրեական գործը դեռ չի փակվել: Աղբյուրը նշել է, որ որոշումը չի չեղարկվել ընթացակարգային նորմերի պատճառով, քանի որ «նման որոշում կայացնելու համար չափազանց քիչ ժամանակ է անցել»։

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին