Սևանա լճի մակարդակը 1 սմ-ով իջել է

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը. հունվարի 10-16 (2022թ․)

Սևանա լճի մակարդակը հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.40մ (16.01.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 12սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով հունվարի 10-16-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 1.715մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից հունվարի 16-ը ներառյալ՝ 4.681մլն. մ³:

Related posts

Հայաստանը ընտրել է «Ռոբոտների համաշխարհային օլիմպիադայի» իր ներկայացուցիչներին

Եղբայրները գրտնակի հարվածով սպանել են մորը և դիակը թաքցրել հողաշերտի տակ

2027 թվականին ԱՄՆ զինված ուժերին կհատկացվի աննախադեպ գումար՝ 1,15 տրիլիոն դոլար