Սևանա լճից դուրս է բերել և առգրավվել 21 ապօրինի ձկնորսական ցանց

Սևանա լճում շարունակվում է հատուկ հերթապահությունը, հաղորդում են շրջակա միջավայրի նախարարությունից:
Իրականացվող միջոցառումների արդյունքում  Սևանա լճից դուրս է բերել և առգրավվել 21 ապօրինի ձկնորսական ցանց։
Հատուկ հերթապահությունը շարունակվելու է։
Նախարարությունից հիշեցնում են՝ 2021 թվականի դեկտեմբերի 20-ից մինչև 2022 թվականի հունվարի 15-ը Սևանա լճում և Հայաստանի ողջ տարածքում իրականացվում է լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված խիստ վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագիրը:

Related posts

130 բնակավայր, որտեղ հիփոթեքի աջակցությունն ավելանում է 50 տոկոսով. ամբողջական ցանկը

Ֆրանսիայի դպրոցներում ցույցեր և դասադուլներ են. կան ձերբակալվածներ

ՍԱՏՄ-ն վերջին երկու ամսում վերահսկողություն է իրականացրել գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքներ արտադրող 54 ընկերությունում. միայն 2-ում խախտումներ չեն հայտնաբերվել