Ստիպված ենք դադարեցնել գրանցումները, մեր ակնկալածից 7 անգամ ավելի է. Փաշինյանը՝ հունվարի 30-ի միջոցառման մասին

Ստիպված ենք դադարեցնել գրանցումները, որովհետև այս պահին գրանցումների թիվը մեր ակնկալածից 7 անգամ ավելի է, և մենք ի սզբանե պլանավորած դահլիճը փոխել ենք: Բայց ամեն դեպքում ճիշտ ենք համարում դադարեցնել գրանցումը, որովհետև դեռ հարց է՝ ինչպես պետք է նման թվով մասնակից ունեցող միջոցառում կազմակերպել: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում տարածած տեսանյութում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հունվարի 30-ին նախատեսվող միջոցառմանը:

«Էլ չասեմ, որ հոգեբանորեն գոնե ես պատրաստ չէի այդ ժանրում հանդես գալ այդքան մարդկանց ներկայությամբ: Բայց էական չէ, ասել ենք, անպայման կանենք: Ուղղակի այս պահին դահլիճային ֆիզիկական հնարավորությունները սահմանափակ են»,- ասաց նա:

Փաշինյանը նաև խոստացավ, որ միջոցառումը լավ անցնելու պարագայում կշարունակեն այս շարքը ոչ միայն Երևանում, այլև մարզերում:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քաղաքացիներին հրավիրում է պարահրապարակ, և որ միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել QR կոդի կամ համապատասխան հղման միջոցով։

Related posts

Վահագն Խաչատուրյանը մի շարք օրենքներ է ստորագրել

Կառավարությունն ընդունել է ՀԱԷԿ-ի N-2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրով միջոցառումների վերաբերյալ հաշվետվությունը

«Արարատցեմենտը» պետք է շարունակի անխափան աշխատանքը․ ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է գործարան