Ալկոհոլային խմիչքներ արտադրող մեծ ընկերությունները ստիպված են ժամանակավորապես դադարեցնել արտադրությունը

Ալկոհոլային խմիչքների արտադրողները հայտնվել են  արտադրության հետ կապված լուրջ խնդրի առաջ․ չվաճառված պաշարների ընդհանուր ծավալը հասել է շուրջ 22 միլիարդ դոլարի։ Մեծ ընկերությունները ստիպված են ժամանակավորապես դադարեցնել արտադրությունը՝ կուտակված ալկոհոլը իրացնելու նպատակով։

Ֆրանսիական Rémy ընկերության դեպքում չիրացված կոնյակի պաշարների արժեքը կազմում է մոտ 1,8 միլիարդ եվրո, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է ընկերության տարեկան եկամուտը։

Հումքի և պատրաստի արտադրանքի ավելցուկը հանգեցրել է նաև գների անկման։ Մասնավորապես՝ ԱՄՆ-ում Hennessy կոնյակի մեկ շշի գինը նվազել է 45 դոլարից մինչև 35 դոլար։

Վերլուծաբանների գնահատմամբ՝ պահանջարկի նվազումը, գնաճի ազդեցությունը սպառողական վարքագծի վրա և շուկաների գերհագեցվածությունը դարձել են ոլորտում առկա ճգնաժամի հիմնական պատճառները, ինչը կարող է երկարաժամկետ ազդեցություն ունենալ ալկոհոլային արդյունաբերության վրա։

Related posts

Հաստատվել են 2026թ․ հեռակա ուսուցման ընդունելության միասնական քննությունների օրերը

Ստեղծվել են կեղծ օգտահաշիվներ, արհեստական օրակարգեր ձևավորելու նպատակով հարցումներ են տեղադրվել․ ՊՆ խոսնակ

Էմմա Պալյանը նոր պաշտոն ունի