Ստեփանակերտ է ուղևորվել ՌԴ ԱԻՆ-ի մարդասիրական բեռով երկրորդ շարասյունը․ ՌԴ ԱԻՆ

Մարդասիրական բեռով բեռնված ՌԴ ԱԻՆ-ի երկրորդ շարասյունը Ռոստովի մարզից շարժվել է դեպի Ստեփանակերտ, հաղորդում է Ռուսաստանի ԱԻՆ-ը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռոստովի մարզում ձևավորված երկրորդ շարասյունն արդեն շարժվում է Կրասնոդարի երկրամասով։ Այսօրվա դրությամբ այն կանցնի 630 կմ ճանապարհ դեպի նպատակակետ։ Ընդհանուր առմամբ այս գործում ներգրավվել է 35 միավոր տեխնիկա և անձնակազմի մոտ 40 անդամներ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ Ռուսաստանի ԱԻՆ առաջին շարասյունը Ստեփանակերտ կժամանի նոյեմբերի 21-ին:

Նշվում է նաև, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը տեղական մարմինների հետ շարունակում է գնահատել Ստեփանակերտում, Մարտակերտում, Մարտունիում և Ասկերանում վնասված շենքերի և պատճառված վնասի չափը։

Երկու ավտոշարասյունները Ստեփանակերտ են տեղափոխում 345 տոննա մարդասիրական օգնություն։ Հատուկ տրանսպորտով առաքվում են շինարարական նյութեր՝ սոցիալական ենթակառուցվածքի և տուժած բնակչության տների վերականգնման համար: Առաջին հումանիտար ավտոշարասյունները Լեռնային Ղարաբաղ են մեկնել նոյեմբերի 20-ին։

Related posts

ՔՊ նախաձեռնող խմբի նիստում քննարկվել են կրթության ոլորտի բարեփոխումները

Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել․ կա տուժած

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները