Ստացել ենք Ադրբեջանի խաղաղության պայմանագրի տարբերակը․ Արմեն Գրիգորյան

Մյունխենում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԱԳ նախարարները և փոխվարչապետերը հանդիպում կունենան։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Հիմա քննարկվում է, դեռևս հստակություն օրվա և ժամի մասով  կամ տեղի մասով չկա, երբ լինի՝ համապատասխան հաղորդագրություն կլինի։ Խաղաղության պայմանագրի մասով՝ մենք ստացել ենք Ադրբեջանի տարբերակը։ Այսինքն մեր, հունվարի 4-ի պատասխանից հետո, Ադրբեջանն ուղարկել է իր տարբերակը և մենք շարունակում ենք աշխատել և կարծում եմ, որ արտգործնախարարները երբ հանդիպեն մոտակա շրջանում՝ քննարկելու են խաղաղության պայմանագրիը»,-նշեց նա։

Related posts

Տուլայում ԱԹՍ հարվածի հետևանքով Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ կա վիրավոր

Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի և Արարատի մարզերի էլեկտրամատակարարումն ամբողջությամբ վերականգնվել է․ ՏԿԵՆ

Ռուբեն Ռուբինյանը նոր օգնական ունի