Սուրեն Պապիկյանը և ԱՄՆ պաշտպանության քարտուղարի տեղակալը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Հունիսի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պաշտպանության քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալ Քոլին Քահլի հետ:

Քննարկվել են հայ-ադրբեջանական սահմանին և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:

Քննարկվել է 2022 թ. սեպտեմբերին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի` ԱՄՆ կատարած աշխատանքային այցի ընթացքում դոկտոր Քահլի հետ տեղի ունեցած քննարկումների արդյունքում հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության զարգացման առնչությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների ընթացքը:

Related posts

Լավրովը ժամանել է Ատլանտա՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդին

Եկամուտների հայտարարագիր ներկայացնելուն մնացել են հաշված օրեր․ ինչ պետք է իմանալ մինչև վերջնաժամկետը

Ջրամբար գյուղում գայլերի ոհմակը հnշոտել է գյուղացուն պատկանող մոտ 65 գառ