«Սուրբ Աստվածամայր»-ը մանրամասներ է հայտնել գտնված նորածնի մասին

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Մալաթիայում գործող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու պահակը տարածքում գտել էր 5 օրական երեխայի։

Նորածինը տեղափոխվել էր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Կենտրոնից հայտնել են, որ երեխայի վիճակը գնահատվում է կայուն, վնասվածքներ ու պաթոլոգիական խնդիրներ չունի, կյանքին վտանգ չի սպառնում։

««Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնը ընդունվել 5 օրական երեխա, որը բուժկենտրոն է տեղափոխել ոստիկանության ծառայողների ուղեկցությամբ։
ՀՀ ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երեխան հայտնաբվերվել է Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում։

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի հոգատար անձնակազմը իրականացնում է մասնագիտական ու հումանիտար բոլոր քայլերը (կերակրում, խնամք), մինչև նորածնի հետագա խնամքի կազմակերպումը»,- ասված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Քննարկվել են Հայաստանի և Թուրքմենստանի միջև առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության ընդլայնման հարցեր

Ադրբեջանական կողմը հայտնել էր անհետացած զինծառայողի մասին․ նա հայտնաբերվել է Շաքիում և ձերբակալվել. ԱԱԾ

Սիսիանում զինծառայողի սպանության մասին կեղծ տեղեկություններ են տարածվում. ՊՆ