«Սուրբ Աստվածածին» եկեղեցու բակում հայտնաբերվել է 5 օրական երեխա

Երեկ՝ մայիսի 8-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 19:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մալաթիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ռոմանոս Մելիքյան փողոցում գտնվող «Սուրբ Աստվածածին» եկեղեցու տարածքում մի քանի օրական երեխա է հայտնաբերվել:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է:

Եկեղեցու այգեպանը աշխատանքներ կատարելու ժամանակ այգում հայտնաբերել է նորածին երեխայի, ինչի մասին հայտնել է իր ծանոթ, Երևանի բնակիչ 68-ամյա Մարիամ Հ.-ին, ով երեխային տարել է իր տուն, խնամել:

Ոստիկաններն այնուհետև գնացել են Մարիամ Հ.-ի տուն և երեխային տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումներ՝ երեխայի ծնողին հայտնաբերելու ուղղությամբ:

Related posts

Anthropic-ի ԱԲ մոդելները հարձակվել են համացանցի համակարգերի վրա

Ինչ անել ջերմային հարվածը կանխելու համար. ԱՆ-ի խորհուրդները

Երևան-Սևան ճանապարհին մոպեդ է կողաշրջվել․ օտարերկրացի մոպեդավարը հիվանդանոցում մահացել է