Սուբսիդավորվող վարկ բնակարանների և անհատական բնակելի տների վերանորոգման աշխատանքներ համար

Կառավարությունը  բնակարանների և անհատական բնակելի տների էներգաարդյունավետ վերանորոգման աշխատանքներ իրականացնելու համար սուբսիդավորվող վարկ կտրամադրի: Նախագիծը կառավարության նիստում ներկայացրեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը:

Նրա խոսքով՝ վարկառուն վարկ ստանալու նպատակով պետք է դիմի ֆինանսական կառույց՝  ներկայացնելով վերանորոգվող բնակարանի կամ բնակելի տան սեփականության իրա­վունքի գրանցման վկայականը, ապա կստուգվի  վարկառուի վարկավորման պայմանների համապատաս­խանությունը ծրագրի պայմաններին, և ապա նոր կտրամադրվի վարկը:

«Պայմանագրով սահ­մանված կարգով և ժամկետում ապահովվում է շահառուների մասով սուբսիդա­վոր­ման ենթակա գումարների փոխանցումը ֆինանսական կառույցի հատուկ հաշվին»,-ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ընդգծեց, որ  Հայաստանում բնակֆոնդի մաշվածության հետ կապված շատ լուրջ խնդիր ունենք՝ հատկապես գյուղական վայրերում: Ծրագրի պարտադիր պայման է, որ վարկի 30 տոկոսը պետք է օգտագործվի էներգախնայողության համար:

«Հույս ունենք, որ այս ծրագրի իրականացման արդյունքում մասնավոր հատվածում աշխատատեղեր կստեղծվեն և արտագնա աշխատանքի մեկնող մեր հայրենակիցները այստեղ կկարողանան սեզոնային աշխատանք անել և իրենց եկամուտներն ապահովել»,-հավելեց նա:

Վարչապետի խոսքով՝ ծրագրով փորձ է արվում տարածքների համաչափ զարգացման տրամաբանության մեջ էլ ինչ-որ բան անել:

«Վարկը առավելագույնը 14 տոկոսով է տրամադրվելու՝ 7 տարով: Կառավարության սուբսիդավորմամբ՝ սահմանամերձ բնակավայրերի և գյուղերի համար վարկի տոկոսը կլինի 0 տոկոս, գյուղական համայնքներինը  կլինի 2 տոկոս, Երևանից դուրս քաղաքային համայնքներում կլինի 3 տոկոս, Երևանում՝ 5 տոկոս»,-ասաց վարչապետը, հավելելով, որ  ծրագրով ստացված վարկային միջոցների 70 տոկոսը պետք է ծախսվի անկանխիկ, որն իր հերթին կհանգեցնի առևտրաշրջանառության մեջ ստվերի կրճատմանը:

Related posts

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել ՆԳՆ «Հատուկ կացարան»․ ինչ խնդիրներ են արձանագրվել

Վիլսոնի անվան գիտնականների միջազգային կենտրոնի հետ փորձագիտական քննարկումներ կլինեն՝ համագործակցության խորացման նպատակով

Փարիզի Ռազմական ակադեմիայի ռազմավարական վերապատրաստման դասընթացն ավարտել է ՀՀ ԶՈՒ առաջին ներկայացուցիչը