Սոչիում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպումը

Սոչիում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովին:

Վերջինս տեղեկացրել է, որ երկրների ղեկավարներից բացի, առանձին հանդիպում են նաև ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ԱԳ նախարարները:

Նշենք, որ ՌԴ նախագահն այսօր առանձնազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ