Սիրիան աջակցում է անկախ պետություն ստեղծելու՝ պաղեստինցիների պայքարին. Բաշար ալ Ասադ

Սիրիան աջակցում է անկախ պետություն ստեղծելու՝ պաղեստինցիների պայքարին՝ Դամասկոսում Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ հանդիպմանը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը:

Նրա խոսքով՝ «ժամանակն է վերջ դնել Իսրայելի հանցագործություններին և պատասխանատվության ենթարկել 70 տարի շարունակ պաղեստինցիներին ճնշելու համար»:

Ավելի վաղ՝ Աբդոլլահիանն այցելել էր նաև Բաղդադ և Բեյրութ, կոչ արել իսլամական պետություններին շտապ խորհրդակցություն անցկացնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ և վերահաստատել աջակցությունը պաղեստինցիներին։

Related posts

ՀԷՑ-ի կենտրոնական պահեստում իրականացվել են լայնածավալ բարեկարգման աշխատանքներ

Ընկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել է

Վարչապետը մի շարք պաշտոնյաների վերանշանակել է իրենց պաշտոններում