Սիսիան-Երևան ճանապարհին բեռնատարներ են բախվել

Նոյեմբերի 23-ին` ժամը 21։22-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քանդված փոքր կամուջի մոտ` ավտոճանապարհին, տեղի է ունեցել ՃՏՊ՝ երկու բեռնատարներ բախվել են. ավտոճանապարհը երկկողմանի փակ է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին SCANIA մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ս. Ս.) բախվել է VECO մակնիշի բեռնատարին (վարորդ՝ Հ. Խ.):

Հատուկ տեխնիկայի օգնությամբ բեռնատարները դուրս են բերվել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից. ավտոճանապարհը երկկողմանի երթևեկելի է

Related posts

ԿԸՀ-ն բավարարել է Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու վերաբերյալ Գլխավոր դատախազության միջնորդությունը

Ջերմաստիճանն էապես չի փոխվի. առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ

Թեհրանը կոչ է արել Սոֆիային ամերիկյան լիցքավորող ինքնաթիռներ չտեղակայել երկրի ավիաբազայում