Սերգեյ Շոյգուն Ուկրաինայում ՌԴ զորքին հրահանգել է նահանջել դեպի Դնեպր գետի ձախ ափը

ՌԴ ԶՈՒ միացյալ խմբի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է Խերսոնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին և առաջարկել է պաշտպանություն կազմակերպել Դնեպր գետի ձախ ափի արգելապատնեշի երկայնքով: Գեներալը նշել է, որ Դնեպրի ձախ ափի պաշտպանության որոշումը դժվար խնդիր է, բայց այն կօգնի փրկել զինվորների կյանքն ու զորքի մարտունակությունը:

ՌԴ պաշտպանության նախարար Շոյգուն ընդունել է գեներալի առաջարկն ու հրահանգել. «Սկսեք զորքերի դուրսբերումը»: Լսելով ռուսական ուժերի միացյալ խմբի հրամանատար, բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինի զեկույցը՝ պաշտպանության նախարարը հայտարարել է, որ նախքան ռազմաճակատ ուղարկելը մոբիլիզացված զինծառայողները նախ պետք է ուղարկվեն թիկունքի շրջաններ՝ մարտական ​​փորձ ունեցող զինվորականների հետ համատեղ վարժանքների համար:

Գեներալ Սերգեյ Սուրովիկինը ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին զեկուցել է նաև, որ Կախովսկայա հիդրոէլեկտրակայանից ներքև ջրհեղեղի գոտի ստեղծելու Կիևի պլանների իրականացումը կարող է հանգեցնել վտանգավոր հետևանքների:

Related posts

Շատ լավ հանդիպում ունեցա Վլադիմիր Պուտինի հետ․ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի

Որքան շուտ Հայաստանը հստակեցնի ԵՄ-ին անդամակցելու հարցը, այնքան լավ. Պուտին

Բիշքեկում մեկնարկել է Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին հանդիպումը․ տեսանյութ