Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի հետ բանակցություններ վարել՝ հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները. Զախարովա

Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հետ բանակցություններ վարելուց և դեռ պատրաստ է դրանք վարել՝ հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները. այսօր ամենշաբաթյա ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա քննադատել է Բեռլինին՝ Ուկրաինային զենք մատակարարելու համար՝ Կիևին բանակցությունների մղելու փոխարեն։ «Կիևի ռեժիմի վրա իր ազդեցությունն օգտագործելու փոխարեն՝ գերմանական կողմը, հակառակ իր օրենքներին և կանոնակարգերին, որոնք արգելում են մահաբեր զենքի արտահանումը ճգնաժամային շրջաններ և զինված հակամարտությունների գոտիներ, շարունակում է ուժեղացնել Կիևի ռեժիմի ռազմական մկանները տարբեր սպառազինության համակարգերով՝ այդպիսով խրախուսելով նրան շարունակել ռազմական գործողություններն ամեն գնով»,- հավելել է նա:

Related posts

Մի շարք լրատվամիջոցներ ստացել են ինձ վերագրվող էլեկտրոնային նամակներ. Նազելի Բաղդասարյանը հերքում է իր առնչությունը դրանց հետ

Ռուսաստանը պատրաստ է հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին խաղաղության պայմանագրի ստորագրման համար. Գալուզին

Համաշխարհային բանկը հավանություն է տվել Միջին միջանցքի զարգացման համար Վրաստանին 372 մլն դոլարի վարկ տրամադրելուն