Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի աշխատանքը Հարավային Կովկասում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շրջանակներում։ Այս մասին նա հայտարարել է «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ։

«Այժմ օգնում ենք կարգավորել հայ-ադրբեջանական հարաբերությունները և ընդհանուր իրավիճակը Հարավային Կովկասում, որտեղ հնարավորություն է ստեղծվել (այդ թվում մեր միջնորդության շնորհիվ) բացելու բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնք փակ են մնացել 90-ականների սկզբից Ղարաբաղյան հակամարտության պատճառով»,-եզրափակել է ՌԴ ԱԳ նախարարը:

Related posts

Գետում հայտնաբերվել է 19-ամյա տղայի դի

Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք

Վարդավառին կփակվեն Հանրապետության հրապարակն ու հարակից փողոցները