Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանում փլուզման հետևանքով 14 մարդ է զոհվել

Սերբիայի Նովի Սադ քաղաքի երկաթուղային կայարանի երեսկալի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 14-ի՝ հայտարարել է Սերբիայի ներքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը:

«Զոհվել է 14 մարդ, երեքին հաջողվել է փրկել։ Հնարավոր է՝ փլատակների տակ դեռ դիակներ կան»,- ասել է պաշտոնյան։

Հաղորդվում է, որ երեք փրկվածից երկու կին գտնվում է ծանր վիճակում: Ընթանում է քննություն՝ պարզելու պատահարի հանգամանքները։ Միջադեպի հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են: Ներգրավված է շուրջ 80 փրկարար, տեխնիկա: Հանրապետության նախագահ Ալեքսանդր Վուչիչը մեկնել է Նովի Սադ։

Նոյեմբերի 2-ը երկրում սգո օր է հայտարարվել:

Related posts

2026 թ․ առաջին կիսամյակում 1000 խոշոր հարկ վճարողները վճարել են ավելի քան 1 տրիլիոն 109 միլիարդ 895 միլիոն դրամ

Ռուսական հարվածներ Ուկրաինայում. առնվազն երեք զոհ, տասնյակ վիրավորներ

Բաքվում մեկնարկում է ըմբշամարտի Մ-17 աշխարհի առաջնությունը. այսօր գորգ դուրս կգա հինգ հայ ըմբիշ