Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն է ԼՂ–ից տեղափոխվել ՀՀ. Կարմիր խաչ

Այս տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին 220 աճյուն է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվել Հայաստան, որոնց թվում են հիմնականում վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի զոհերը։ Այս մասին հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։

«Աջակցել ենք վիրավորների ու բուժառուների տարհանմանը, ինչպես նաև նպաստել ընտանիքների վերամիավորմանն ու աճյունների հետ արժանապատիվ վարվեցողության ապահովմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ այդ ընթացքում 124 վիրավոր և բուժառու տեղափոխվել է Հայաստան։

ԿԽՄԿ գրասենյակ են զանգահարել կամ այցելել շուրջ 2,500 անձինք, որոնք փնտրել են անհայտ կորած համարվող իրենց հարազատին և տեղեկության կարիք են ունեցել:

«25 մարդ Ղարաբաղում կարողացել է կապ հաստատել Հայաստանում և այլ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ տեսազանգերի և հեռախոսազանգերի միջոցով»,–նշված է հաղորդագրության մեջ։

Related posts

ԲԸՏՄ-ն վարույթ է հարուցել Կապանում դեղնավուն անձրևաջրերի հոսքի դեպքով

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է արդարադատության նախարարին՝ ընտրական հանցագործությունների դեմ օրենսդրական խստացումներ նախաձեռնելու առաջարկով

Թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքեր․ համայնքային ոստիկանների բացահայտումները