ՍԴ-ն մերժել է ԱԺ մի շարք ընդդիմադիրների դիմումը՝ անփոփոխ թողնելով էներգետիկայի ոլորտը կարգավորող առանցքային օրենսդրական դրույթներ. Ռոմանոս Պետրոսյան

ՀՀ Սահմանադրական դատարանը մերժել է Ազգային ժողովի մի շարք ընդդիմադիր պատգամավորների դիմումը՝ անփոփոխ թողնելով էներգետիկայի ոլորտը կարգավորող մի շարք առանցքային օրենսդրական դրույթներ։ Այդ մասին ասված է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի Ֆեյսբուքի էջում:
«Սահմանադրական դատարանը դրանով փաստել է, որ այդ իրավակարգավորումներն ամբողջությամբ համապատասխանում են Սահմանադրության պահանջներին և սահմանադրական կարգավորումներին։
«Սահմանադրական դատարանը որոշեց.
«Էներգետիկայի մասին» օրենքի 17-րդ հոդվածի «գ» կետը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Էներգետիկայի մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասը համապատասխանում է Սահմանադրությանը:
«Էներգետիկայի մասին» օրենքի 52.1-ին հոդվածի 1-ին, 2 և 3-րդ մասերը համապատասխանում են Սահմանադրությանը։
«Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 36-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը»:
Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։
Մյուս մասերով գործի վարույթը կարճվել է:
Սահմանադրական դատարանի որոշումն ամբողջությամբ կհրապարակվի օրենքով սահմանված կարգով՝ եռօրյա ժամկետում։
Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ՀՀ Ազգային ժողովը հուլիսի 3-ին 65 կողմ, 27 դեմ, 0 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» և «Էներգետիկայի մասին» օրենքներում նախատեսված փոփոխությունների և լրացումների փաթեթը (ՀԷՑ-ի պետականացման նախագիծը)։

Հունիսի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ կարծում եմ՝ հասունացել է պահը, երբ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պետք է ազգայնացվի (պետականացվի)։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել