Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու Հայաստանի որոշումը

Սաուդյան Արաբիան ողջունել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումը:
Թագավորության արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել միջազգային հանրությանը, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներին, որոնք դեռ չեն ճանաչել Պաղեստինի Պետությունը, քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ։
«Դա կնպաստի երկու պետության բանաձևով կարգավորմանը և կամրապնդի միջազգային անվտանգության և խաղաղության հիմքերը», – ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Related posts

Թրամփը հանձնարարել է զգալիորեն կրճատել Հարավային Կորեայի հետ համատեղ զորավարժությունները

Դատախազությունը պահանջում է ՊԵԿ Գուգարքի բաժնի նախկին պետ Ասատուր Սահակյանից հօգուտ պետության բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, շուրջ 194 միլիոն դրամ

Պետության և քաղաքացու կապը փոխադարձ պատասխանատվություն է ենթադրում. ՆԳ նախարարը՝ երիտասարդների հետ հանդիպմանը