Սան Դիեգոյի մզկիթում տեղի ունեցած կրակոցների զոհ է դարձել 5 մարդ

Կալիֆոռնիայի Սան Դիեգո քաղաքի իսլամական կենտրոնում՝ շրջանի ամենամեծ մզկիթում, տեղի ունեցած կրակոցների ժամանակ սպանվել է երեք տղամարդ, կան վիրավորներ՝ տարբեր ծանրության վնասվածքներով:

Մահացածների թիվը 5 է, երկուսը հարձակվողներն են՝ 17 և 19 տարեկան պատանիներ, որոնց մարմինները հայտնաբերվել են հրազենային վերքերով: Նախնական տեղեկությունների համաձայն՝ պատանիներն ինքնասպան են եղել, նրանց ինքնությունը և դրդապատճառները պարզվում են:

Ոստիկանությունն արդեն հայտարարել է, որ միջադեպը դիտարկում է որպես ատելության հողի վրա հնարավոր հանցագործություն՝ հաշվի առնելով, որ հարձակումն իրականացվել է կրոնական օբյեկտի վրա:

Related posts

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում

Իրանի հետ որևէ բանակցություն կամ խոսակցություն չի ընթանում և նախատեսված չէ. Թրամփ

Տարածաշրջանում անվտանգությունը Բաքվի օրակարգի առաջնահերթություններից է. Ալիև