Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնության առաջին օրը մեր մարզիկները 14 մեդալ են նվաճել

Հոկտեմբերի 14-ից Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Սամբոյի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին հայտնում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիայից:

Նախօրեին մեր մայրաքաղաք էին ժամանել մարզիկներ ԱՄՆից, Բուլղարիայից, Գերմանիայից, Իսլանդիայից, Իսրայելից, Իտալիայից, Լատվիայից, Կիպրոսից, Կորեայից, Հունաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Մոնղոլիայից, Ռումինիայից, Սերբիայից, Վրաստանից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, Ռուսաստանից, Բելոռուսից և Ֆրանսիայից: Ի դեպ վերջին երեք երկրների մարզիկները հանդես են գալիս չեզոք մարզիկների կարգավիճակով՝ FIAS դրոշի ներքո:

Առավոտից մեկնարկեցին նախնական գոտեմարտերը դեռահասների 9-ական և մարտական սամբոյի 7 քաշերում: Առաջնության հանդիսավոր, շատերի բնորոշմամբ՝ շքեղ բացումը տեղի ունենցավ ժամը 17:00-ին, որին հաջորդեցին մարտական սամբոյի եզրափակիչները, այնուհետև՝ պարգևատրումները:

Մրցումների առաջին օրը մեր մարզիկները նվաճեցին 14 մեդալ, որից 2 արծաթե, 12 բրոնզե

Դեռահասներ

Արծաթ ՝

Ադամյան Էլիզա- 50 կգ

Սլոյան Միհրան – 49 կգ

Բրոնզ՝

Մարտիրոսյան Յուլյա -41 կգ

Բալայան Վիկտոր – 46 կգ

Սիմոնյան Նարեկ- 53 կգ

Մանուկյան Լյովա -58 կգ

Օհանյան Մհեր-64 կգ

Հակոբջանյան Ռոբերտ – 88+

Երիտասարդներ /մարտական սամբո/

Բրոնզ

Արզումանյան Զավեն – 58 կգ

Մանուկյան Գևորգ – 64 կգ

Զաքարյան Սամվել – 71 կգ

Հովսեփյան Էրիկ – 79 կգ

Մխիթարյան Անուշավան – 98 կգ

Խուրշուդյան Նորիկ – 98+

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում