Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան

Կառաջարկեմ դեպքերից առաջ չընկնել, ժամանակը կգա, լուծումը կգտնենք, բայց այն, որ Սահմանադրության փոփոխությունը առաջին հերթին հենց մեզ՝ ՀՀ-ին է պետք, դա միանշանակ է, որովհետև Սահմանադրության փոփոխությունը պետք է նաև ապահովի խաղաղության հարատևումը։

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը հայտարարել է, որ Սահմանադրության փոփոխության համար իրենց համաձայնություն, քվեն է պետք լինելու, և եթե այդ համաձայնություն չլինի, ինչպես են պատկերացնում Սահմանադրության փոփոխությունը։

«Որ մատի փաթաթան են սարքել, անընդհատ ասում են՝ Անկախության հռչակագիր, Անկախության հռչակագիր, նոր Սահմանադրության մեջ հղում չկա Անկախության հռչակագրին, ինչո՞ւ չկա։ Մի պարզ պատճառով, որովհետև Ղարաբաղյան շարժման էջը Հայաստանի Հանրապետությունում դե ֆակտո փակված է, բայց դե յուրե դեռ փակված չէ, ու առաջինը մե՛զ է պետք փակել, որովհետև այդ էջը դե ֆակտո և դե յուրե փակելով մենք խաղաղության հարատևությունն ենք ապահովելու»,-ասաց նա։

Related posts

Ազգային ժողովն ընդունեց ՀՀ կառավարության՝ 2026-2031 թվականների ծրագիրը

Վաչիան գյուղում օծվեց Սուրբ Խաչը

ՀՀ պետական պարտքը երբեք այնքան կայուն չի եղել, ինչքան այսօր է. Փաշինյան