Դրոնային հարձակումներ Թաթարստանում Wildberries-ի պահեստների վրա

Ուկրաինական դրոնների հարձակման է ենթարկվել Թաթարստանի Զելենոդոլսկի շրջանը։ ՀՕՊ ուժերը խոցել են անօդաչու թռչող սարքերը, սակայն ընկնող բեկորները տեղային հրդեհ են առաջացրել քաղաքացիական օբյեկտում:

Ըստ ուկրաինական Supernova+ մոնիթորինգի հեռուստաալիքի՝ թիրախը, հավանաբար, Զելենոդոլսկում գտնվող Wildberries պահեստն է եղել։ Հուլիսի 31-ին այն ենթարկվել էր անօդաչու թռչող սարքերի հարձակման, բայց շարունակել է բնականոն աշխատել։

Զելենոդոլսկի շրջանում գտնվում են Ozon-ի, Wildberries-ի և այլ խոշոր օբյեկտների բաշխման կենտրոններ։

ՌԴ զինվորականները հայտարարել են, որ ժամը 20:00-ից մինչև 08:00-ն ՀՕՊ համակարգերը «որսացել և ոչնչացրել են» 475 ուկրաինական անօդաչու թռչող սարք Ռուսաստանի 16 շրջանի, Ղրիմի, Ազովի և Սև ծովերի օդային տարածքներում։

Տուլայի մարզի նահանգապետ Դմիտրի Միլյաևի հաղորդման համաձայն՝ գիշերը խոցվել է ուկրաինական 107 անօդաչու թռչող սարք, հրդեհ է բռնկվել Wildberries-ի տեսակավորման կենտրոնում, ինչպես նաև վնասվել են բնակելի շենքեր և արտադրական օբյեկտներ։

Սա Ռուսաստանի տարբեր շրջաններում գտնվող Wildberries-ի պահեստներում հուլիսի 18-ից ի վեր բռնկված առնվազն 15-րդ հրդեհն է։

Related posts

Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի

Սահմանադրության փոփոխությունը պետք է ապահովի խաղաղության հարատևումը. Չախոյան

ՌԴ-ի պատկերացրած հարավկովկասյան ճարտարապետության մեջ մենք կարիք չպիտի ունենանք Իրանի և Վրաստանի հետ պրոբլեմ ունենալ. Եղոյան