Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել. Նիկոլ Փաշինյան

Խաղաղության պայմանագրի՝ այս պահին եղած տեքստը բավականին հասունացած է և այն կարելի է վերջին շտրիխները ճշգրտել, բերել վերջնական տեսքի՝ արդեն իսկ նախկինում երկկողմ հաստատված համաձայնեցումների հիման վրա և ստորագրել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Հայաստանի Աահմանադրությունը փոխելու անհրաժեշտության վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին:

«Կարծում եմ, որ այդ հարցը կապել, փորձել բերել բանակցությունների սեղան, դա խաղաղության գործընթացի տորպեդահարում է, և չեմ բացառում, որ այդտեղ կան որոշակի միտումներ՝ միջամտություն իրականացնելու Հայաստանի ներքին գործերին և որոշակի դեզինֆորմացիայի վրա հիմնված պրոցեսներ հարուցել ՀՀ-ում:

Սահմանադրության փոփոխության մասին ես խոսել եմ դեռ 2018-ից հետո՝ 2019 թվականին, և մեր օրակարգը բացառապես կապված է ժողովրդավարական բարեփոխումների հետ, և մենք ասել ենք, որ Սահմանադրության փոփոխությունը բանակցության մաս չի կարող լինել»,- ասաց վարչապետը:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել