Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա. Վենս

Ռուս-ուկրաինական հակամարտությունն ամենաբարդ կարգավորվողներից է, սակայն այն ի վերջո հանգուցալուծում կստանա՝ հայտարարել է ԱՄՆ փոխնախագահը: Ջեյ Դի Վենսի խոսքով՝ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հանդիպել Վոլոդիմիր Զելենսկու հետ, ուստի հնարավոր է՝ զգալի առաջընթաց գրանցվի։

Նա վստահեցրել է՝ Վաշինգտոնը մտադիր է շարունակել խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը և կարծում է, որ կարգավորումն ընդամենը ժամանակի հարց է: Վոլոդիմիր Զելենսկին էլ հայտարարել է, որ Կիևը պատրաստ է Մոսկվայի հետ ուղիղ բանակցությունների՝ նախագահների մակարդակով:

«Պուտինի հետ հանդիպումն ինձ համար ընդունելի է, թեև դա, անշուշտ, իմ կյանքի լավագույն օրը չի լինի»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկու խոսքով՝ Ռուսաստանի նախագահի նպատակն է օկուպացնել Ուկրաինան, ուստի պետք է բավականաչափ ուժեղ լինել և անվտանգության երաշխիքներ ստանալ:

Related posts

Ժաննա Անդրեասյանը կմեկնի Մոնակո՝ մասնակցելու ԵԽ անդամ երկրների սպորտի հարցերով պատասխանատու նախարարների համաժողովին

2027 թվականի բյուջեի նախագծով վարչապետի աշխատակազմի գծով նախատեսվում է 24 մլրդ 250 մլն 356 հազար դրամ. Մակունց

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել