Ռուս խաղաղապահները շարասյունով ուղևորվում են ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի տեղակայման վայր (տեսանյութ)

Ռուս խաղաղապահները մեկնել են Ադրբեջանի ք.Պ. Կիյամադդինլի շրջան, որտեղ տեղակայվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կրակի դադարեցման եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկողության ռուս-թուրքական համատեղ կենտրոնը: Մի քանի օրվա ընթացքում Ստեփանակերտում ռուսական խաղաղապահ զորախմբի տեղակայման կետում զինծառայողներն ուսումնասիրել են կենտրոնի կառուցվածքը, նպատակը, խնդիրներն ու գործառույթները, աշխատանքի կազմակերպման կարգը, ինչպես նաեւ այն երկրի մշակույթը, ավանդույթներն ու առանձնահատկությունները, որի տարածքում նրանք պետք է կատարեն խնդիրները:

Համատեղ, կենտրոնի անձնակազմը, որը պարիտետային հիմունքներով ներկայացվել է ռուսական եւ թուրքական կողմերի կողմից, իրադրության մոնիթորինգ է իրականացնելու եւ վերահսկելու է հրադադարի ռեժիմի եւ բոլոր ռազմական գործողությունների պահպանումը անօդաչուների օգնությամբ:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի