Ռուս խաղաղապահները բարեկարգել են Մեծ Հայրենականի հերոսներին նվիրված հուշարձանը Նորագյուղում

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում մասնակցել են Հայրենական մեծ պատերազմի հերոսներին նվիրված հուշարձանների բարեկարգման նախաձեռնությանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նորագյուղ բնակավայրում խաղաղապահները տեղի բնակիչների հետ համատեղ իրականացրել են ցանկապատի վերականգնման և ներկման, տարածքի և հուշարձանի մաքրման աշխատանքներ:

Հուշարձանը կանգնեցվել է անցյալ դարի 60-ական թվականներին՝ ի հիշատակ Նորագյուղից ռազմաճակատ մեկնած և հանուն խորհրդային ժողովրդի ազատության իրենց կյանքը զոհաբերած տղամարդկանց։

Ընդամենը Լեռնային Ղարաբաղում Մարդասիրական արձագանքման կենտրոնի հաշվառման տակ է գտնվում 58 հուշարձան՝ նվիրված 1941-1945 թվականներին ռազմաճակատում ընկած զինվորներին։ Մինչ օրս բարեկարգվել են 29-ը։

Related posts

Բարձր ենք գնահատում ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսությանը Լատվիայի շարունակական աջակցությունը. Միրզոյան

«Աերոֆլոտը» մտավախություն ունի, որ իր Superjet ինքնաթիռների թիվը կկրճատվի, եթե կառավարությունը չօգնի փոխարինել դրանց շարժիչները

Արարատ Միրզոյանը և Լատվիայի նախագահը քննարկել են երկու երկրի միջև համագործակցության հարցեր