Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ՌԴ խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում

Լեռնային Ղարաբաղում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորքերի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը դրական է գնահատել ռուսաստանցի խաղաղապահների աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին նա հայտնել է ՏԱՍՍ-ի թղթակցին՝ «Հայրենիքի հերոսների պահակախմբ»-ի համառուսաստանյան հայրենասիրական ակցիայի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:

«Միայն դրական եմ գնահատում (ՌԴ խաղաղապահ առաքելության գործունեությունը – խմբ. ) Գնահատականը մեզ տալիս է խաղաղ բնակչությունն. այսօր կյանքը Ղարաբաղում ընթանում է ամբողջ թափով: Կան, իհարկե, շատ բարդ հարցեր, բայց գործընթացը գնում է ՝ մարդկանց վերադարձը, մի շարք խնդրահարույց հարցերի լուծումը: Այդ պատճառով, կարծում եմ, ամեն ինչ նորմալ կլինի», – ասել է Մուրադովը:

Նա հավելել է, որ խաղաղապահները, տեղի ունեցած հակամարտությունից հետո, հինգ տարվա ընթացքում կգտնվեն Լեռնային Ղարաբաղի տարածքում ` 2020 թվականի նոյեմբերի 9-ին երեք պետությունների ղեկավարների ստորագրած համաձայնագրով։

«Հետագայում որոշում կկայացվի ռուսական խաղաղապաների առաքելության երկարաձգման վերաբերյալ», – հավելել է Մուրադովը:

Գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը սեպտեմբերի 6-ին ավարտել է իր առաքելությունը Լեռնային Ղարաբաղում որպես ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար: Տարածաշրջանում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար է նշանակվել գեներալ-մայոր Միխայիլ Կոսոբոկովը:

Related posts

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. Կիրանց գյուղ մեկնած զինծառայողներն ուղերձով դիմել են հանրությանը

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ

Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը