Hyundai-ի պաշտոնական ներկայացուցիչը Ռուսաստանում՝ «Հենդե Մոտոր ՍՆԳ» ՍՊԸ-ն, հետ է կանչում 99 256 Hyundai Grandeur, Genesis Coupe, Grand Santa Fe, Veloster, i40, Solaris, SantaFe մոդելի ավտոմեքենաներ, որոնք վաճառվել են 2010-ից 2015 թվականներին՝ ABS բլոկում (HECU մոդուլ) հնարավոր կարճ միացման պատճառով, ինչը կարող է բարձրացնել շարժիչի հատվածում հրդեհի ռիսկը, տեղեկացնում է Ռոստանդարտը:
«Տեխնիկական կարգավորման և մետրոպոլոգիայի դաշնային գործակալությունը տեղեկացնում է Hyundai մակնիշի տրանսպորտային միջոցների կամավոր հետկանչման միջոցառումների ծրագրի համաձայնեցման մասին։ Միջոցառումների ծրագիրը ներկայացվել է «Հենդե Մոտոր ՍՆԳ» ՍՊԸ-ի կողմից: Հետկանչման են ենթակա 99 256 ավտոմեքենաներ՝ Hyundai Grandeur, Genesis Coupe, Grand Santa Fe, Veloster, i40, Solaris, SantaFe, որոնք իրացվել են 2010-2015 թվականների ընթացքում», – նշվում է հաղորդագրության մեջ։
Հետկանչման պատճառը կայանում է նրանում, որ երբեմն HECU մոդուլում (ABS բլոկ) կարող է կարճ միացում առաջանալ, ինչը կարող է բարձրացնել շարժիչի հատվածում հրդեհի վտանգը։ Այս կապակցությամբ բոլոր տրանսպորտային միջոցների վրա կփոխարինվի բազմապաշտպանիչը (մուլտիպատրոնը)։
«Արտադրողի լիազորված ներկայացուցիչը՝ «Հենդե Մոտոր ՍՆԳ» ՍՊԸ-ն, ավտոմեքենաների սեփականատերերին, որոնք ներառված են հետկանչման ցուցակում, կտեղեկացնի նամակներով և/կամ հեռախոսազանգերով այն մասին, որ անհրաժեշտ է ավտոմեքենան ներկայացնել մոտակա պաշտոնական դիլերական կենտրոն՝ վերանորոգման աշխատանքների իրականացման համար», – նշվում է հաղորդագրության մեջ։
Բոլոր աշխատանքներն իրականացվելու են անվճար՝ ավտոմեքենաների սեփականատերերի համար։