Ռուսաստանն ու Ուկրաինան փոխադարձ հարվածներ են հասցրել

Ռուսաստանը հայտնել է գիշերը ուկրաինական 360-ից ավելի անօդաչու թռչող սարք խոցելու մասին: Բաշկիրիայում Wildberries-ի լոգիստիկ օբյեկտում հրդեհ է բռնկվել: Հուլիսի կեսերից ի վեր սա արդեն 18-րդ հրդեհն է ընկերության պահեստներում. Կիևը պնդում է, որ Wildberries-ը վաճառում է ռազմական նշանակության ապրանքներ: Վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ անգամ թիրախավորվել է Օրսկը, որտեղ ըստ «Ռոյթերսի», ավելի վաղ հարվածների պատճառով նավթավերամշակման գործարաններից մեկը դադարեցրել էր աշխատանքը:

Ուկրաինան էլ հայտնել է, որ ռուսական ուժերը երկրի ուղղությամբ արձակել էն 133 անօդաչու: Խերսոնի մարզում ԱԹՍ-ների հարվածներից 2 մարդ է զոհվել, Սումիում կա 7 վիրավոր: Օդեսայում թիրախավորվել է նավահանգստային ենթակառուցվածքը:

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին CNN-ի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից բալիստիկ հրթիռներով հարձակումները վերջին շաբաթներին աճել են, և Կիևին շտապ անհրաժեշտ են կալանիչ հրթիռներ: Զելենսկու խոսքով՝ եթե ԱՄՆ-ը Ուկրաինային վաճառի իր հրթիռների 5 տոկոսը, ապա ձմեռը հնարաոր կլինի հաղթահարել, եթե վաճառի 10 տոկոսը, ապա ռուսական բոլոր բալիստիկ հրթիռները կոչնչացվեն: Այժմ Կիևն ունի անհրաժեշտ ամերիկյան հրթիռների 1 տոկոսը՝ նշել է նա:

Related posts

Աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել ՌՈ պետ Աշոտ Զաքարյանը

Շարունակելու ենք ջանքերը խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ. Ալիև

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ