Ռուսաստանն ու Թուրքիան կստեղծեն Ղարաբաղի հարցով մշտադիտարկման միասնական կենտրոն

Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն և Հուլուսի Աքարը հուշագիր են ստորագրել Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմը վերահսկող միասնական կենտրոն ստեղծելու մասին, նոյեմբերի 11-ի երեկոյան հաղորդել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը:

«Բանակցություններից հետո ստորագրվել է հուշագիր՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի և բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար միասնական կենտրոն ստեղծելու մասին», – ասել են ռազմական գերատեսչությունում:

Իր թուրք գործընկերոջ հետ զրույցում բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն նշել է, որ ռուս խաղաղապահների առկայությունը կապահովի կայունություն ճգնաժամային շրջանում, կդադարեցնի փախստականների հոսքերը և կնպաստի նրանց վերադարձին իրենց բնակության վայրեր: Կողմերի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմին համապատասխանելը ամուր հիմք կհանդիսանա հակամարտության երկարատև կարգավորման համար:

«Միասնական կենտրոնը տեղակայված կլինի Ադրբեջանի տարածքում, կհավաքի, կամփոփիւ և կստուգի հրադադարի ռեժիմի պահպանման վերաբերյալ տեղեկատվությունը: Կենտրոնը կդառնա համաձայնագրերի խախտումների հետ կապված ցանկացած բողոք, հարց կամ խնդիր քննարկելու մարմին», – պարզաբանել է ՌԴ ՊՆ-ն:

Related posts

Նիկոլ Փաշինյանը ժամանեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբ

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ԿԸՀ-ն ամփոփել է խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները 338 տեղամասերից. ՔՊ-ն առաջատար է