Ղարաբաղում խաղաղապահ առաքելության ժամանակ ռազմական ուղղաթիռներ կգործարկվեն

Ռուսաստանի օդային ուժերի ՄԻ-8 և ՄԻ-24 ուղղաթիռները կներգրավվեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խաղաղապահ գործողություններում։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը:

Ավելի վաղ Գլխավոր շտաբում հայտնել էին, որ մեկ օրում Լեռնային Ղարաբաղ են տեղափոխել 414 ռուս խաղաղապահներ և մի քանի տասնյակ ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, ինչպես նաև ութ ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Ընդհանուր առմամբ, խմբավորումը պետք է կազմի 1960 զինվորական՝ հրաձգային զենքով, ներգրավված է լինելու նաև 90 զրահամեքենա, 380 միավոր ավտոմեքենա և այլ տեխնիկա:

Ռազմատրանսպորտային ավիացիայի Ան-124 «Ռուսլան» ինքնաթիռները Երևանի օդանավակայան են տեղափոխել ՄԻ-8 և ՄԻ-24 ուղղաթիռներ:

«Ուղղաթիռները կներգրավվեն խաղաղապահ գործողություններում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի վերահսկողության և ռազմական գործողությունների օդային մոնիթորինգ իրականացնելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, ուղղաթիռները խաղաղապահ զորակազմի անձնակազմն ու ունեցվածքը կտեղափոխեն դժվարամատչելի տարածքներ:

 

Related posts

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնը 9-րդ անգամ հայր է դարձել

Ռուսական ՀՕՊ-ը գիշերը խոցել է ուկրաինական 110 անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

Հայաստանն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում երկարատև ու կայուն խաղաղություն հաստատելու Հորդանանի ջանքերին. վարչապետ