Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել ԼՂ տարածքում

Ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումներն ախտահանման աշխատաքներ են իրականացրել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Զինծառողների շրջանում նմանատիպ միջոցառումները իրականացվում են ամեն օր` կորոնավիրուսային վարակի եւ այլ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով: Ռադիացիոն, քիմիական եւ կենսաբանական պաշտպանության հատուկ ստորաբաժանումների անձնակազմը համալրված է օդակաթիլային ախտահանման շարժական համալիրներով, ինչպես նաև շնչառական օրգանների, դեմքի և աչքերի անհատական պաշտպանության միջոցներով: Ախտահանումն իրականացվում է սպիրտ պարունակող ախտահանիչ միջոցներով և քլոր պարունակող լուծույթներով: Ախտահանումն իրականացվել է խաղաղապահների շտաբում, դիտակետերում եւ նրանց բնակության վայրերում: Այսօրվա դրությամբ ախտահանվել է ավելի քան 18 հազար քառակուսի մետր տարածք, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի բոլոր դիտակետերը:

Related posts

Առաջիկա երկու օրերին ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

ԱՄՆ-ում հետաձգվել է ավելի քան 8,500 չվերթ

Ձերբակալվել է թիվ 2 տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը