Տավուշում 89-ամյա կինը շփոթմամբ մոմի փոխարեն վերցրել է պայթուցիչը, որը պայթել է նրա ձեռքերի մեջ

Հունվարի 4-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «զույգ դաստակների մատերի անպուտացված վերքեր» ախտորոշմամբ «Իջևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com–ը։

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Իջևանի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ բուժօգնության տեղափոխվածը Տավուշի մարզի բնակիչ 89-ամյա Սիրան Ա․-ն է։

Կայքի տեղեկություններով տուժածի 62-ամյա որդին ոստիկաններին հայտնել է, որ մայրը նշված վնասվածքները ստացել է նույն օրը ժամը 19։20-ի սահմաններում իր ննջասենյակում շփոթմամբ մոմի փոխարեն պահարանից հրավառության համար նախատեսված պայթուցիչը վերցնելու, մոմի փոխարեն վառելու և ձեռքերի մեջ պայթեցնելու հետևանքով։

Դեպքի փաստով ոստիկանության Իջևանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչություն։

Related posts

Վարչապետ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀայՓաս» ընկերության երևանյան նոր գրասենյակի բացմանը

COP17-ում ընդունվել է պատմական որոշում․ Համբարձում Մաթևոսյան

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր