Ռուսաստանի ՊՆ-ն հրապարակել է Բելգորոդ ներթափանցած ուկրաինացի դիվերսանտների ոչնչացման կադրերը

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է Բելգորոդի մարզի տարածք ներթափանցած ուկրաինացի դիվերսանտների ոչնչացման կադրերը։ Համապատասխան տեսանյութը հրապարակվել է ՌԻԱ «Նովոստի»-ի թելեգրամյան ալիքում։

Տեսանյութում երևում է, թե ինչպես է ռուսական անօդաչու թռչող սարքը նկատել ուկրաինական դիվերսիոն խմբի շարասյունը։ Դրանից հետո դիվերսանտներին հարված է հասցվում։ Հրետանավորները ոչնչացրել են անտառային գոտում ապաստանածներին։

Բացի այդ, հակառակորդի զինտեխնիկայի առանձին ստորաբաժանումներ ոչնչացվել են անմիջապես «Գրայվորոն» սահմանային անցակետի տարածքում։

Related posts

Էբոլայի դեպքեր՝ Աֆրիկայի երեք երկրում․ Հայաստանի համար ներմուծման ռիսկը ցածր է գնահատվում

Հայաստան են հասել 64 ֆլեքվի ցեղի տոհմային խոշոր եղջերավոր կենդանիներ

ՔՏՀԱՏՄ-ն դադարեցրել է «Դոմուս»-ի կողմից շահագործվող առևտրի կենտրոնի գործունեությունը