Ռուսաստանի նախագահը քննարկում է անցկացրել անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկում է անցկացրել անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ:

Օրակարգում հարևանների և գործընկերների հետ հարաբերությունների, այդ թվում՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրներն են:

«Մենք այսօր ձեզ հետ կխոսենք մեր ամենամոտ հարևանների և գործընկերների հետ հարաբերությունների զարգացման հետ կապված իրավիճակի մասին։ Ունենք մեծ ծավալի աշխատանք, կան բազմաթիվ բաղադրիչներ՝ տնտեսություն, հումանիտար համագործակցություն, տարածաշրջանային անվտանգություն»,- ասել է նախագահը, բացելով հանդիպումը:

«Սկսենք անվտանգության հարցերից»,- հավելել է Պուտինը և խոսքը փոխանցել է անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովին։

Քննարկումներին մասնակցել են վարչապետ Միխայիլ Միշուստինը, Պետական դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը, անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ներքին գործերի և պաշտպանության նախարարներ Վլադիմիր Կոլոկոլցևը և Սերգեյ Շոյգուն, արտաքին հետախուզական ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը և բնապահպանության, էկոլոգիայի և տրանսպորտի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ Սերգեյ Իվանովը։

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները