Ռուսաստանի համար ոչ բարեկամական երկրները կկարողանան արտարժույթով հաշվարկներ կատարել գազի համար պարտքը վճարելիս

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որը թույլ է տալիս ոչ բարեկամական երկրների հետ արտարժույթով հաշվարկներ կատարել ռուսական գազի մատակարարումների համար պարտքը վճարելիս կամ գանձելիս:

Փաստաթուղթը լրացնում է մեկ այլ հրամանագիր, որով ապրիլից սահմանվել է, որ ոչ բարեկամական պետությունները ռուսական գազի դիմաց պետք է վճարեն ռուբլով։

Անցած շաբաթ Եվրամիության երկրների էներգետիկայի նախարարները պայմանավորվել են գազի շուկայի կարգավորման մեխանիզմի ստեղծման մասին։ ՌԴ նախագահը նշել է, որ նավթի և գազի գների վարչական կարգավորման փորձը ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Եթե դա խախտի «Գազպրոմ»-ի պայմանագրերը կոնտրագենտների հետ, ապա Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանելու՝ նշել է Պուտինը։

Related posts

Ներդրվում է ապագա վարորդների որակյալ կրթության համակարգ․ ՆԳՆ-ն շրջանառության է դրել օրենքների նախագծերի փաթեթ

Շիրակի մարզի քրեական ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում կամավոր զենք-զինամթերք է հանձնվել

«Հուշակոթող` երկրորդ աշխարհամարտում զոհվածներին» հուշարձանը կտեղափոխվի Արթիկի Բարեկամության այգի