Ռուսաստանի զինված ուժերը պլանավորում են հարձակում Չեռնիգովի մարզի վրա. Սիրսկի

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին կարծում է, որ Ռուսաստանն  Ուկրաինայի տարածքի վրա կհարձակվի ոչ թե Բելառուսից, այլ Բրյանսկի մարզից՝ Չեռնիգովի վրա: Նա այս մասին հայտարարել է TSN-ի հետ հարցազրույցում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի խոսքով՝ ռուսական կողմը ծրագրել է առաջ շարժվել Չեռնիգովի մարզի խորքերը և ուկրաինական զորքերի մի մասի ուշադրությունը շեղել այդ ուղղությամբ՝ «ռազմաճակատը ձգելու և մեզ պահուստներից զրկելու» նպատակով: «Սա իրատեսական տարբերակ է, և մենք իհարկե պատրաստվում ենք դրան»,- ասել է Սիրսկին:

Նա նշել է, որ Ռուսաստանի ռազմական հրամանատարությունը մշակում է նաև Բելառուսից Կիևի վրա երկրորդ հարձակման սցենարը, ուստի Ուկրաինայի զինված ուժերը «քննարկում են նաև այս տարբերակը»։ «Մենք գիտենք, որ Պուտինը հանձնարարել է Ռուսաստանի գլխավոր շտաբին հաշվարկել հարձակողական գործողություն իրականացնելու տարբերակները»,- հավելել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը։

Չնայած ուկրաինական կողմը կարծում է, որ Բելառուսի ղեկավարությունը չի համաձայնի երկրի տարածքը տրամադրել ՌԴ-ին՝ հարձակման համար, այնուամենայնիվ, Սիրսկին վստահեցրել է, որ Ուկրաինան պատրաստ է կանխել ռուսական հարձակումն այդ ուղղությամբ:

Related posts

Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են

Ուկրաինան հարվածել է Պենզայի մարզում գտնվող «Ռոսկոսմոս»-ի գործարանին

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 8–րդ նիստը