Ռուսաստանի դեսպանը կանչվել է Գերմանիայի ԱԳՆ

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Ռուսաստանի դեսպանին կանչել է գերատեսչություն՝ կապված 2025 թվականի փետրվարին Բունդեսթագի վաղաժամկետ ընտրությունից առաջ իրականացված խոշոր կիբեռհարձակման և ապատեղեկատվական արշավի հետ՝ հայտնում է DW-ն։ Գերմանիայի կառավարությունը Ռուսաստանին է պատասխանատու համարում այս գործողությունների համար՝ ուրբաթ հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարտին Գիզեն։

Վստահորեն կարելի է ասել, որ Ռուսաստանը՝ Storm-1516 կոդային անվամբ ապատեղեկատվական արշավի միջոցով փորձել է «ազդել և ապակայունացնել ինչպես Բունդեսթագի վերջին ընտրությունը, այնպես էլ Գերմանիայի ներկայիս ներքին գործերը»,-ասված է հայտարարության մեջ։

«Ռուսաստանը շատ իրական սպառնալիք է ներկայացնում մեր անվտանգության համար»,- հայտարարել է Գերմանիայի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը։ Նրա խոսքով՝ ռուսական սպառնալիքը կապված է ոչ միայն Ուկրաինայում պատերազմի, այլև Գերմանիայի դեմ նրա գործողությունների հետ:

«Գերմանիայի կառավարությունը՝ իր եվրոպացի գործընկերների հետ համակարգված, կձեռնարկի մի շարք պատասխան միջոցներ, որպեսզի Ռուսաստանը վճարի իր հիբրիդային պատերազմի համար»,- վստահեցրել է խոսնակը։

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել