Ռուսաստանը պատրաստ է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի հետ. Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է գնալ Վրաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման ճանապարհով և աջակցում է Թբիլիսիի նման նախաձեռնություններին, հունիսի 26-ին կայացած ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նա հավելել է, որ ռուսական կողմը հիմք է ընդունում այն, որ հարաբերությունների կարգավորումը կհամապատասխանի երկու ժողովրդի շահերին։

Ինչպես հաղորդում է Regnum-ը, հունիսի 16-ին Վրաստանի «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցությունը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել էր չեղարկել պետությունների միջև վիզային ռեժիմը։ Կուսակցության միջազգային քարտուղար Մամուկա Պիպիան առաջարկել է Վրաստանի քաղաքացիների համար հեշտացնել աշխատանքի տեղավորման կանոնները: Նրա կարծիքով՝ նման միջոցառումները կնպաստեն երկրների հետագա մերձեցմանը և բարիդրացիական ու դիվանագիտական հարաբերությունների վերականգնմանը:

Mtavari հեռուստաալիքը հունիսի 11-ին հաղորդել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը սկսել է պատրաստվել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնմանը՝ 2008 թվականին դրանց խզումից 16 տարի անց: Նույն օրը՝ ավելի ուշ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ են անվանել վրացական ԶԼՄ-ներում դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնմանն ուղղված աշխատանքների մասին հաղորդագրությունները:

Related posts

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Սեյրան Օհանյանը զավթել է պետական սեփականություն հանդիսացող հողատարածքը, իսկ Արծվիկ Մինասյանն ապահովել է այդտեղ առանձնատան տիրապետումը

Երկաթուղայինների փողոցի տներից մեկում հայտնաբերվել են 1 կիլոգրամից ավելի մարիխուանա և զենք-զինամթերք