Ռուսաստանը շահագրգռված Է Բաքվի և Երևանի միջև հաշտության պայմանագրի կնքման հարցում. Լավրով

Ռուսաստանը շահագրգռված Է՝ ամեն կերպ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից առաջ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ТАСС գործակալությանը:

«Կարևոր թեմա Է Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ համաձայնությունների կատարման ընթացքը, որոնք ձեռք են բերվել 2020 թվականի նոյեմբերին, 2021 թվականի հունվարին, նոյեմբերին, և հոկտեմբերի վերջին եղավ հերթական գագաթնաժողովը Սոչիում», – ասել Է ՌԴ-ի դիվանագիտության ղեկավարը: Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման, սահմանի սահմանազատման և այլ հարցերի կարևորությունը:

«Մենք շահագրգռված ենք՝ ամեն կերպ նպաստելու տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանի սահմանազատմանը, խաղաղության պայմանագրի կնքմանը և, ընդհանուր առմամբ, վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարանականների միջև շփումների զարգացմամբ»,- ընդգծել Է Լավրովը:

Ինչպես նշել Է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, կողմերը հանդիպման ընթացքում կքննարկեն նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում փոխգործակցության հարցը: «Միշտ մեր օրակարգում են փոխգործակցությունը տարածաշրջանում, կասպիական թեմատիկան, շփումները Միավորված Ազգերի Կազմակերպությունում, ԵԱՀԿ-ում, Անկախ պետությունների համագործակցությունում և այլ գործընթացներ, որոնք տեղի են ունենում մեր ընդհանուր տարածությունում», – հավելել Է Լավրովը:

Դիվանագետը հիշեցրել Է, որ այս տարի նշվում Է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և առանձնացրել է այս տարի երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շուրջ հռչակագրի ստորագրումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Մոսկվա կատարած այցի ընթացքում:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում