Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում բավարար փաստական տվյալներ են ստացվել ռուսաստանաբնակ բլոգեր Մ․ Բ․–ի կողմից ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությանը մասնակցելու պայմանով Ռուսաստանի Դաշնությունում բնակվող Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քաղաքացիների ծառայություն և այլ առավելություն խոստանալու տեսքով ընտրակաշառք տալու դեպքերի մասին, որոնց առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Այս մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Ձեռնարկվում են օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները՝ արտերկրում բնակվող և ենթադրյալ ընտրակաշառք ստացած քաղաքացիների ինքնությունները պարզելու և նրանց նկատմամբ օրենքով սահմանված պատասխանատվության միջոցներ կիրառելու ուղղությամբ։

Կոմիտեն հորդորում է ընտրակաշառք ստացած կամ դրա առաջարկի վերաբերյալ տեղեկություններ ունեցող քաղաքացիներին համագործակցել նախաքննական մարմնի հետ՝ ներկայացնելով իրենց հայտնի տվյալներն ու հանգամանքները, ինչպես նաև զերծ մնալ ընտրակաշառքի, ընտրողների կամարտահայտության վրա ազդելու կամ ընտրական այլ իրավախախտումների հետ կապված որևէ գործողություն կատարելուց։

Մեր տեղեկություններով՝ Մ.Բ.-ն Միքայել Բադալյանն է (ավելի հայտնի՝ Միկա Բադալյան):

Related posts

Իսպանիայի հավաքականը՝ ֆուտբոլի 2026 թվականի աշխարհի առաջնության չեմպիոն

Գողթանիկ գյուղի ջրվեժում քաղաքացի է խեղդվել․ ջրասուզակը մոտ 6 մ խորությունից է դին դուրս բերել

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը