Ռուսական հարվածների հետևանքով Կիևում մեկ մարդ զոհվել է, կան տուժածներ. Կլիչկո

Այս գիշեր ռուսական ուժերը հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային: Կիևի առնվազն չորս շրջաններում դրոնները հարվածել են բազմահարկ բնակելի շենքերին, հրդեհներ են բռնկվել։

Քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է մեկ զոհի և ինը տուժածի մասին, որոնց թվում 13-ամյա դեռահաս է: Ավելի ուշ լրատվամիջոցները նշել են ևս վեց տուժածի մասին:

Հարվածների է ենթարկվել նաև Կիևի մարզը. Բրովարի շրջանում հրդեհ է բռնկվել բնակելի բազմահարկ շենքում, պաշտոնական տվյալով՝ տուժել է առնվազն երեք մարդ:

Ռուսական ուժերը հարվածել են նաև Խարկովին և Դնեպրին։ Խարկովի մարզի իշխանությունները հայտնել են, որ ՌԴ-ն հարվածել է էներգետիկ ենթակառուցվածքներին, սակայն մանրամասներ չեն ներկայացրել:

Related posts

Առաջիկա օրերը՝ առանց տեղումների․ ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով

Գյումրին հյուրընկալեց շախմատի սիրողական մրցաշարը

Դպրոցի ճամփան՝ կարճ ու հեշտ.1 մլրդ 98 մլն դրամ՝ դպրոցներ տանող ճանապարհների համար